Monthly Archives

September 2015

News

Սիրիայի այն հատվածները, որոնք պաշտպանում են հայազգի աշխարհազորայինները, իսլամիստներին չի հաջողվել անգամ մեկ քայլ առաջ գնալ

Արաբ հեղինակ Լեյթ Աբու Ֆադելը հոդված է հրապարակել, որը նվիրված է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ մղվող պայքարում հայերի մասնակցությանը: Հալեպում հայերի բնակության պատմությունը սկսվում է XI դարից, երբ թուրք-սելջուկները գրավեցին Հայաստանը: Հայերը Սիրիա են փախել նաև 1915թ-ին՝ հիմնավորվելով Հալեպում, Ալ- Հասակա, Ալ-Րաքքա, Լաթակիա, Հոմս գավառներում: Սիրիահայերը դարձել են տեղի հանրության անբաժանելի մասը , բայց միևնույն ժամանակ պահպանել են իրենց մշակույթն ու ազգային բնութագիրը: Այդ պատճառով նորմալ է, որ նրանք ներկայացված են եղել երկրի ամենատարբեր ոլորտներում, այդ թվում նաև բանակում: Տասնյակ հազարավոր հայ տղամարդիկ են ծառայել պատերազմական տարբեր ճակատներում, որոնք 20-րդ դարում վարում էր Սիրիան: Բացի այդ սիրիական Զինված ուժերի հիմնադիրներից մեկը հանդիսանում էր Արամ Կարամանուկյանը (1910-1996): 2011թ-ի ներսիրիական համակարտության սկզբից և մինչ օրս հայ համայնքը հավատարիմ է մնում երկրի օրինական…
SARF Fund
September 22, 2015