Monthly Archives

November 2016

News

«Ով ազգի համար գործ է անում, ինձ համար ամենամեծ բարերարն է». ՀՀ սփյուռքի նախարար

Նոյեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ում գործող Սիրիահայերի օգնության հիմնադրամի (SARF) նախագահ Րաֆֆի Քենդիրջյանին: Նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունեց հյուրին՝ արժևորելով Սիրիայում հայ համայնքի պահպանությանն ուղղված ազգանպաստ գործունեությունը և Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնելու նրա պատրաստակամությունը: Նախարարը մասնավորապես նշեց. «Ով ազգի համար գործ է անում, ինձ համար ամենամեծ բարերարն է: Հպարտ եմ, որ այսպիսի մարդիկ կան, որ ապրում են Հայրենիքը, ազգը սիրելով ու նրան ծառայելով: Սիրիահայերը արտակարգ մարդիկ են, աշխատող, ստեղծագործող, համեստ: Այսօր դեռևս լիովին լուծված չեն նրանց բնակարանային և աշխատանքի տեղավորման հարցերը»: ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց սիրիահայության հետ տարվող ամենօրյա աշխատանքը, խնդիրները, դժվարությունները: Խոսվեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության հետևողական և թափանցիկ գործունեության մասին: Րաֆֆի Քենդիրջյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: Անդրադառնալով սիրիահայության…
SARF Fund
November 4, 2016